-
19.12.2013|
14:23
Միջազգային բազմաթիվ մրցույթների հաղթող, ջութակահար Անդրեյ Բարանովի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համատեղ համերգով այսօր երեկոյան կամփոփվի Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը։
-
19.12.2013|
12:22
Վերջին մի քանի ամսիների ընթացքում ինչ օրենքներ ու որոշումներ ասես որ չմոգոնեց Մոսկվայի Պետդուման` կանխելու համար միգրանտների հոսքն իր տարածաշրջաններ: Ռուսաստան մեկնողների նկատմամբ վերջին պարտադրանքներից մեկը քննություն հանձնելու որոշումն էր, որի համաձայն նրանք պետք է փայլուն տիրապետեն ոչ միայն ռուսերեն լեզվին, Ռուսաստանի պատմությանն ու մշակույթին, այլև իմանան երկրին վերաբերող հազար ու մի օրենքներ, կանոններ ու բարքեր:
-
18.12.2013|
21:59
ՀՀ մշակույթի նախարարության և Սերբիայի Վոեվոդինա մարզի մշակույթի վարչության միջև ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն` դեկտեմբերի 18-22-ը Երևանում կանցկացվի Սերբիայի մշակույթի օրեր: Պատվիրակության կազմում ընդգրկված են Նովի Սադ քաղաքի մշակույթի գործիչներ Դրագան Իլիչը, Սվետոզար Նեշիչը, Ալեքսանդր Գլիգիչը, Սլոբոդնկա Ստևիչը, Դարկո Պոլիչը, Դանիել Բաբիչը:
-
18.12.2013|
15:53
Դեկտեմբերի 18-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացավ ասուլիս` «Տեխնոլոգիական կրթությունը և աշխատանքը` որպես հասարակության մեջ ինտեգրվելու միջոց հաշմանդամություն ունեցողների համար» թեմայով:
-
18.12.2013|
15:07
ՀԳՄ վարչության քարտուղար ՊԵՏՐՈՍ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ «Իրատես de facto»-ին տեղեկացրեց, որ պաշտոնապես գրողների միության անդամությունից հրաժարվելու դիմում են ներկայացրել Արքմենիկ Նիկողոսյանը, Հասմիկ Հակոբյանը և Աշոտ Գաբրիելյանը:
Շրջանառվում են նաև այլ անուններ: Ըստ մեր տեղեկությունների` բանաստեղծուհի Մանե Գրիգորյանի դիմումը չի ընդունվել երկրում չլինելու պատճառով:
-
18.12.2013|
15:00
Ի՞նչ գրքեր են նախընտրում ընթերցասերները: «Էդիթ-պրինտ» գրատան աշխատակիցը տեղեկացրեց, որ 2013-ի` ամենից շատ վաճառված գրքերի առաջին հորիզոնականում Թումանյանի հեքիաթներն են` dvd մուլտերով: Ընթեցողի ուշադրությանն է արժանցել նաև տուփը, որտեղ ներառված է երեք գիրք՝ Սայաթ-Նովայի կենսագրությունը, խաղիկներն ու թարգմանությունները, ինչպես նաև cd-ները՝ Սայաթ-Նովայի երգերով:
-
17.12.2013|
21:40
Մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, երաժշտական տարին ամփոփում են հայազգի երկու մեծանուն արտիստներին` Բարսեղ Թումանյանին և Հովհաննես Չեքիջյանին նվիրված հոբելյանական համերգ-հանդիսություններով:
-
17.12.2013|
16:30
Դեկտեմբերի 17-ին «Հայացք» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը տեղեկացրին, որ մինչև հունվարի 23-ը հետաձգվել է Ռոմանոս Մելիքյանի 130 և կոնսերվատորիայի 90-ամյակներին նվիրված Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը։
-
17.12.2013|
14:54
Հայտնի է, որ ՀՀ կառավարությունը ութ մլն դրամ է փոխանցել արձակագիր, ազատամարտիկ Լևոն Խեչոյանին Գերմանիայից Հայաստան տեղափոխելու համար: Լևոն Խեչոյանը բուժման նպատակով հոկտեմբերին մեկնել էր Գերմանիա, որտեղ էլ վերջին օրերին, վիրահատությունից հետո, նրա առողջական վիճակը վատացել է:
-
17.12.2013|
14:44
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը տեղեկացրեց, որ մինչև տարվա վերջ, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության հետ համագործակցության արդյունքում, կսկսի գործել օն լայն ռադիո, որը կհեռարձակի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։